Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Կիտրոնով ջեմ. news.am

Կիտրոնով ջեմ. news.am

Կիտրոնով ջեմ կարելի է պատրաստել տարվա ցանկացած եղանակին, քանի որ այն շատ հեշտ եւ շատ ժամանակ ու ջանք չպահանջող գործընթաց է։ Չնայած այս ուտեստը բնորոշ է պորտուգալական խոհանոցին, բայց այն նաեւ պատրաստվում է մեզ մոտ։

 

Ներկայացնում ենք կիտրոնի ջեմի պատրաստման փորձված բաղադրատոմսեր եւ հավաստիացնում, որ արդյունքում շատ համեղ եւ սննդարար ջեմ եք ստանալու։

 

Կիտրոնի ջեմը մի յուրահատուկ հաճույք կարող է պարգեւել Ձեզ։ Այն կարելի է մատուցել ե՛ւ թեյի հետ, ե՛ւ որպես առանձին աղանդեր, անգամ օգտագործել կարկանդակներ պատրաստելիս։

 

Կիտրոնի ջեմի պատրաստման դասական բաղադրատոմս N1

 

Այս առաջին բաղադրատոսմի համար անհրաժեշտ է 10 կիտրոն (միջին չափսի), 1.8 կգ շաքար, 30 գր վանիլի շաքար, 1.5 լ ջուր՝ եռացնելու եւ զովացնելու համար։

 

Սկզբում լվանալ կիտրոնը, դնել եռացող ջրի մեջ։ 5 րոպե անց ջուրը քամել եւ սկսել շերտատել կիտրոնը։

 

Այնուհետեւ կիտրոնի շերտերը լցնել կաթսայի մեջ եւ ավելացնել 1.5 լ. ջուրն ու դնել կրակին։ 45-50 րոպե անց կարելի է ավելացնել շաքարը (ե՛ւ սովորական, ե՛ւ վանիլի)։ Կրակը ցածրացնել եւ թողնել եւս մեկ ժամ։

 

Հաջորդ քայլի համար քափքաշ է հարկավոր, որի օգնությամբ պետք է հեռացնել կիտրոնի կեղեւները։ Արդեն կարելի է ջեմը լցնել ապակե տարաների մեջ, պահածոյացնել կամ դնել սառնարան։

 

Իի դեպ, այս նույն սկզբունքով կարելի է նաեւ նարնջով կամ թուրինջով ջեմ պատրաստել. միայն շաքարը պետք է ավելի քիչ վերցնել, քանի որ նարինջն ու թուրինջն այնքան էլ թթու չեն, ինչպես՝ կիտրոնը։

 

Կիտրոնի ջեմի պատրաստման դասական բաղադրատոմս N 2

 

Փաստացի այս բաղադրատոմսն այնքան էլ շատ չի տարբերվում առաջինից, բայց ունի որոշ յուրահատկություններ։ Առաջին հերթին համամասնություններն են տարբեր. 1 կգ կիտրոնի համար պետք է վերցնել 2 լ ջուր եւ 3 կգ շաքար։ Կիտրոնը պետք է մանր-մանր շերտերով կտրատել, որոնք անհրաժեշտ է լցնել էմալե կաթսայի մեջ, ջուր ավելացնել եւ մեկ օր թողնել ջրի մեջ։

 

Այնուհետեւ կիտրոնը պետք է եռացնել այնքան, մինչեւ հեշտությամբ հնարավոր լինի մատներով կեղեւը առանձնացնել միջուկից։ Այս գործընթացից հետո կիտրոնը պետք է եփել եւս 20 րոպե։

 

Վերջին քայլը. ջեմը լցնել ապակե տարաների մեջ եւ դնել տաք ջրի մեջ՝ մինչեւ սառչելը։

 

Կիտրոնի ջեմի պատրաստման պորտուգալական բաղադրատոմսը

 

Ջեմի համար անհրաժեշտ է վերցնել 10 դեղին, անուշաբույր, հասած կիտրոն (մոտ 1.5 կգ)։ Կիտրոնը պետք է լվանալ, չորացնել եւ դանակի օգնությամբ հեռացնել կեղեւը (բայց դեն չնետել)։ Կիտրոնների կեսից պետք է հյութը քամել։ Կիտրոնի հյութն անհրաժեշտ է խառնել ջրով եւ առանձնացրած կեղեւների հետ միասին լցնել կաթսայի մեջ։

 

Կիտրոնի հյութն առանձնացնելիս կիտրոնի կեղեւն ու կաշին մնում են, դրանք անհրաժեշտ է  լցնել թանզիֆից կամ նեյլոնից պատրաստված պարկի մեջ եւ դնել կաթսայի մեջ։ Հարց է առաջանում՝ ինչու՞։

 

Գաղտնիքը հետեւյալն է. կիտրոնի կեղեւը հարուստ է պեկտինով, որը ջեմին ժելեի տեսք է հաղորդում։

 

Կաթսան պետք է կրակի վրա թողնել 1-3 ժամ, մինչեւ ստացված զանգվածի կեսը գոլորշիանա։

 

Երբ կիտրոնն արդեն եռա, պետք է պարկը զգուշորեն հանել կաթսայի միջից եւ դրել քամիչի մեջ, որպեսզի ամբողջ հյութը կրկին լցվի կաթսա։ Երբ պարկի պարունակությունը մի փոքր սառչի, պետք է այն քամել եւ գդալի օգնությամբ հավաքել առանձնացված պեկտինը. կիտրոնի կեղեւներն արդեն կարելի է դեն նետել։

 

Ստացված զանգվածը կրկին դնել մարմանդ կրակի վրա եւ եռացնել՝ չմոռանալով խառնելու մասին։ Պատրաստելուց հետո պետք է ստացված ջեմը թողնել, որ մի փոքր սառչի, ինչից հետո արդեն կարելի է լցնել ապակե տարաների մեջ։ Այս բոլոր գործողություններից հետո կստացվի երեք լիտր ջեմ։

 

Ջեմն ավելի համեղ դարձնելու համար կարելի է կաթսայի մեջ ավելացնել խորդենու տերեւներ։ 

Սկզբնաղբյուր. 1000.menu
Աղբյուր. style.news.am
Լուսանկարը. style.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ